Արքայական վեհություն և գեղեցկություն՝ Inbal Dror-ի հարսանյաց զգեստներում (40 photo)


15:42 , 18 ապրիլ, 2014

Հարսանիք բլոգը մեկ անգամ չէ, որ հասցրել է հիանալ իսրայելական դիզայներների անկրկնելի ձեռագրով: Եվ ամեն անգամ ներկայացնելով նոր դիզայների, հասկանալի է դառնում, որ նրան բնութագրելու համար կրկին չեն բավարարում բառերն ու արտահայտչամիջոցները: Inbal Dror. ահա իսրայելական նորաձևության տան հերթական հանճարներից մեկի անունը, որի ստեղծած հարսանյաց զգեստների արքայական հավաքածուին պատիվ ունենք ծանոթանալու: Յուրաքանչյուր զգեստ առանձին գլուխգործոց է՝ ընդգծված անթերի նրբությամբ, գեղեցկությամբ և ստեղծված այնպիսի կտորներից, որոնք խելքահան կանեն յուրաքանչյուրին: Զգացմունքայնություն, ռոմանտիզմ և անկրկնելի հմայքը ընդգծում են ֆրանսիական ժանյակները, թանկարժեք մարգարիտները և Swarovski բյուրեղիկները: