Հետախուզում է հայտարարվել Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ


13:06 , 18 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ալեքսանդր Յանուկովիչի՝ պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ: Այդ մասին հաղորդվում է երկրի ներքին գործերի նախարարության կայքում, գրում է ria.ru-ն:

Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ Ալեքսանդր Յանուկովիչը կասկածվում է փաստաթղթերի կեղծման համար: Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է հինգ տարվա ազատազրկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ