Grumpy կատուն այցելել է Vogue ամսագրի կենտրոնական գրասենյակ (Photo)


12:45 , 18 ապրիլ, 2014

Grumpy կատվի զայրացած դեմքով մեմերը և լուսանկարները ողողել են համացանցը և ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ են հավաքել: Վերջերս նրանց շարքին է դասվել նաև աշխարհահռչակ Vogue ամսագիրը, որի կենտոնական գրասենյակ էր այցելել այս զվարճալի կատուն: Նրան բացառիկ հնարավորություն ընձեռնվեց՝ տեսնելու «նորաձևության Աստվածաշնչի» արխիվները, նստելու լեգենդար Գրեյս Կոդդինգթոնի գրկում և ուժերը փորձել որպես մոդել: Ով գիտե, միգուցե Grumpy կատվին նորաձևության աշխարհում  մեծ ապագա է սպասվում: