Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը անհեթեթություն է համարում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն:
«Մեզ համար դա անհասկանալի է, մենք անկախ պետություն ենք, ի՞նչ բարձր ինքնավարություն: Այդ հայտարարությունը ո՛չ տրամաբանական է, ո՛չ էլ տեղին է, սա ընդհանրապես անհեթեթություն է, ինչպե՞ս կարելի է անկախ պետությունը փոխանակել կամ փոխարինել իր անկախությունն ինչ-որ ինքնավարությամբ»,-Tert.am-ին ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ