Նայելով ՀՀ իշխանություններին ու ընդդիմությանը` ճանաչենք ինքներս մեզ


07:13 , 18 ապրիլ, 2014

Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին: Սա հայտնի միտք է: Ինքս հավելում եմ՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ընդդիմությանը:
Այս երկու արժանիները համարյա ամբողջությամբ բնութագրում են մեզ՝ մեր ժողովրդին:
Եվ, կարծում եմ՝ ճիշտը ոչ թե այն է, որ անիմաստ ու անպտուղ քարկոծենք-ծաղրենք թե մեկին, թե մյուսին, այլ նրանց տեսնելով, տեսնենք-ճանաչենք ինքներս մեզ, ու մտածենք, թե ինչ կերպ կկարողանանք փոխվել: