Հերթական սկանդալը Անաստասիա Վոլոչկովայի շուրջ. նրա դեմ հայց է ներկայացվել Մոսկվայի քննչական կոմիտե


00:11 , 18 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Փաստաբան Սերգեյ Ժորինը հայց է ներկայացրել Մոսկավայի քննչական կոմիտե՝ խնդրելով ստուգել բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի եկամուտները: Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր է, որ Վոլոչկովան խուսափում է հարկերից: Այս մասին հաղորդում է Lifenews.ru-ն:

Որպես ապացույց Սերգեյ Ժորինը վերջերս համացանցում տեղադրված ձայնագրություն է ներկայացրել, որտեղ, իբրև թե, Վոլոչկովայի և հեռավոր արևելքի քաղաքներից մեկի քաղաքապետի օգնականի զրույցն է:

Պարուհու հետ խոսել է հեռախոսային խուլիգանը, ով ներկայացել է որպես փոխքաղաքապետի օգնական: Վոլոչկովան տրվել է այդ խաղին, ավելին՝ համաձայնել է քաղաքապետի հետ մասնավոր հանդիպմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ