Շվեդիայում փորձարկում են երակների սքանավորման միջոցով վճարում կատարելու տեխնոլոգիան


20:49 , 17 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ավելի քան 1.600 շվեդ համաձայնել է մասնակցել մի ուսումնասիրության, որի շրջանակներում նրանք պետք է վճարումներ կատարեն նոր տեխնոլոգիայի միջոցով, որը թույլ է տալիս վճարել ձեռքի մի շարժումով։

The Daily Mail-ը մանրամասնում է, որ տեխնոլոգիան ձեռքի շարժման ընթացքում սքանավորում է վճարողի երակները։ Նշվում է, որ ամեն մարդու երակն ունի բացառիկ կառուցվածք, ուստի խարդախություն անելու հավանականությունն այստեղ զրոյական է։ Երակները սքանավորող տերմինալներն արդեն տեղադրվել են Լունդ քաղաքի 15 խանութներում և ռեստորաններում։ Տեխնոլոգիայի հեղինակը, ով մասնագիտությամբ ինժեներ է, պատմել է, որ վճարման այս մեթոդը շատ ավելի ապահով է, քան կրեդիտ քարտերով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ