Թուրքիայի իշխող կուսակցությունն Էրդողանին առաջադրում է նախագահի պաշտոնում


16:31 , 17 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների մեծ մասը գաղտնի քվեարկության ժամանակ նախապատվությունը տվել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ որպես նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է Rеuters գործակալությունը՝ հղում անելով կուսակցության անդամներին:

Քվեարկությունն անցկացվել է որպես կուսակցության առաջնորդի աջակցության մակարդակի ոչ պաշտոնական թեստավորում:

«Կուսակցությունում ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Էրդողանը պետք է դառնա նախագահ: Քվեարկության արդյունքները հաստատել են, որ ամեն ինչ լավ է»,- ասել է կուսակցության վերնախավի ներկայացուցիչներից մեկը: