Մատս Հումելս. Մխիթարյանն ապշեցուցիչ խաղացող է, իսկ ով դա չի հասկանում, ֆուտբոլից ոչինչ չի հասկանում


16:35 , 17 ապրիլ, 2014

Մատս Հումելս. «Հենրիխը միշտ իրեն ճնշման տակ է դնում: Դա նշանակում է, որ նա չի ծուլանում: Մխիթարյանն ապշեցուցիչ խաղացող է: Բոլորս գիտենք այդ մասին: Իսկ ով դա չի հասկանում՝ պարզապես ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: «Բավարիայի» եւ «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումներում նա հրաշալի խաղ ցուցադրեց»: