Հալեպը ցնցվում է պայթյունների դղրդյուններից


14:59 , 17 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Զինյալ խմբավորումները երեկ երեկոյան ժամերից սկսած տասնյակ հրասանդերի արկեր են արձակել Հալեպում, հատկապես՝ Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ հայաբնակ շրջանների վրա, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Ողջ գիշեր շարունակված հրաձգության, պայթող արկերի, տանկերի, ուղղաթիռների, թնդանոթների և բախումների ձայները Հալեպի բնակիչներին լարվածության մեջ են պահել։

Այսօր առավոտյան քաղաքում երեք ուժգին ցնցում է գրանցվել, որը Հալեպի բնակիչները նմանեցրել են երկրաշարժի։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանք տեղի են ունեցել Սեիդ Ալի, Սեքենեթ Հենենո, Հին Հալեպ շրջաններում իրականացված պայթյունների հետևանքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ