Արդեն հայտնի է, որ երգչուհի Նունե Եսայանն ու դերասան Ավո Խալաթյանը սպասում են իրենց երկրորդ զավակի ծնունդին: Փոքրիկը լույս աշխարհ կգա ամռանը:Life.panorama.am-ը զրուցել է արդեն փորձառու ապագա հայրիկի՝ Ավո Խալաթյանի հետ՝ պարզելու, թե քանի երեխա ունենալու մասին է երազել դերասանը, և արդյոք կարևոր է նրա համար փոքրիկի սեռը. «Երեխայի սեռը նշանակություն չունի, իսկ բալիկների քանակի մասին չեմ երազել, թող նրանք լինեն շատ ու առողջ»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Ավոն: