1 Առնետները և մկները վախենում են խտղտանքից, ինչպես նաև
կարողանում են ծիծաղել:
2 Ագռավները իրական կատակասերներ են. նրանք նույնիսկ մեկ մյուսին խաբում և կատակներ են անում:
3 Մեղուները միմյանց հետ շփվում են պարի միջոցով: Այդպես նրանք միմյանց տեղեկացնում են, թե որտեղ կարելի է ծաղկի փոշի գտնել:
4 Յուրաքանչյուր կով ունի իր մտերիմ ընկերուհին, որի հետ ամեն օր միասին արածում է: Զույգը շատ է տխրում, երբ իրենց առանձնացնում են:
5 Պինգվինների մեծամասնությունը ողջ կյանքի համար մի զուգընկեր է ունենում, իսկ սիրեցյալին առաջարկություն են անում՝ նվիրելով փոքրիկ քար:
6 Մոպսերի խմբին անվանում են «փնթփնթացողներ», բվերի խմբին՝ «խորհրդարան», իսկ ոսկե ձկնիկները համարվում են «անհանգիստ»:
7 Ջրասամույրները մաշկի մեջ գրպանիկ ունեն, որտեղ պահում են իրենց սիրելի քարերը:
8 Կատուները գլխով հպվում են մարդկանց, որպեսզի արտահայտեն իրենց սերը:
9 Դելֆինները հաճախակի փրկում են խեղդվող մարդկանց, ինչպես նաև նրանց պաշտպանում են շնաձկներից: Դա պայմանավորված է նրանց ինտելեկտի բարձր մակարդակով:
10 Սկյուռիկները որդեգրում են ուրիշ սկյուռիկների ձագուկներին, եթե նրանց ծնողները հրաժարվում են նրանցից: