Օրվա բաղադրատոմսը. սպագետիով պիցցա


13:02 , 17 ապրիլ, 2014

Բաղադրությունը

սպագետի-350 գրամ

աղ-1 թեյի գդալ

խոզապուխտ-450 գրամ

պանիր-500 գրամ

տոմատի մածուկ-700 գրամ

Պատրաստման եղանակը

Սպագետին եփել, քամել և լցնել կարագով պատված ջեռոցի տապակի մեջ: Խոզապուխտն տապակել՝ մինչև մգանան և դնել ափսեի մեջ: Սպագետիի վրա լցնել խոզապուխտը, վրան լցնել տոմատը, հետո՝ պանիրը, նախապես 175 աստիճան տաքացված ջեռոցում, եփել մոտ 30 ր.՝ այնքան, մինչև պանիրը հալչի և կարմրի: