Ինչպե՞ս են քնում դելֆինները


00:43 , 17 ապրիլ, 2014

celebsasteens19Araratnews.am-ը գրում է.

Մարդու, ինչպես նաև այլ երկրային արարածների համար քունն իր մեջ ներառում է մասնակի կամ ամբողջական գիտակցության «կորուստ», զգացողությունների ապաակտիվացում (օր.՝ տեսողությունը և հոտառությունը)։ Սակայն ինչպես բացահայտել են գիտնականները, դելֆինների և այլ կետազգիների մոտ քունն այլ կերպ է լինում։

Երբ գալիս է հանգստի պահը, դելֆինն անջատում է ուղեղի միայն մի կիսագունդը և փակում հակառակ աչքը (աջ աչքը փակվում է, երբ անջատվում է ուղեղի ձախ կիսագունդը և հակառակ), իսկ ուղեղի մյուս կիսագունդը հետևում է, թե ինչ է կատարվում արտաքին միջավայրում և կարգավորում է շնչառական համակարգը։ Երբեմն դելֆինները քնի ժամանակ մնում են ջրի երեսին, իսկ երբեմն կարող են դանդաղ լողալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ