Այն, ինչ վկաներն ասացին, հանցագործություն չէ. Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ դատական գործի մասին


00:27 , 17 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօր կայացած դատական նիստին երեք վկա ցուցմունք է տվել, որոնցից երկուսի ցուցմունքն ինչ-որ չափով դեմ էր Վոլոդյա Ավետիսյանին, իսկ մյուսինը՝ ոչ, սակայն այն, ինչ ասել են վկաները, հանցագործություն չէ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը:

«Վկաների ցուցմունքները հակասական էին, դատավորը որոշեց բոլոր վկաներին բերման ենթակել»,-ասաց նա: 

Իսկ հարցին՝ Վոլոդյա Ավետիսյանը ճանաչու՞մ է վկաներին, փաստաբանը պատասխանեց, որ ամբաստանյալն այս պահին որևէ պաշտոնական բան չի ասում. «Քանի դեռ ինքը պաշտոնապես ոչ մի բան չի ասում, ես ոչ մի բան չեմ կարող ասել, իսկ մեր առանձնազրույցը գաղտնիք է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ