Թուրքիան սպասում է, որ ՌԴ-ն կառաջարկի իր տարածքով անցկացնել «Հարավային հոսքը»


23:12 , 16 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Թուրքիան պատրաստ է գնահատել «Հարավային հոսք» գազատարի` իր տարածքով անցնելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի կողմից նման առաջարկություն ստացվի։ Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:

«Հարավային հոսքը» կառուցվում է, Ուկրաինան շրջանցելով, Հարավային և Կենտրոնական Եվրոպա ռուսական գազի մատակարարման համար: 

«Առաջիկա օրերին Թուրքիա կժամանի «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը: Մենք հնարավորություն կունենանք ևս մեկ անգամ քննարկելու «Գազպրոմ»-ի գործունեությունն այդ տարածքներում: Եթե մենք առաջարկություն ստանանք մեր ցամաքային տարածքով «Հարավային հոսք»-ի անցման վերաբերյալ, ես կասեմ նրան, որ մենք պատարստ ենք դրա քննարկմանը: Այժմ խոսակցություններ կան, որ նման առաջարկություն կարվի»,-ասել է Յըլդըզը: