«ՀՀԿ-ն մենակ չի մնա». Շարմազանով (տեսանյութ)


18:06 , 16 ապրիլ, 2014

bu8oKEELsToA1plus.am-ը գրում է.

«ՀՀԿ-ն մենակ չի մնա, որովհետեւ ստացել է մեր հասարակության ճնշող մեծամասնության վստահության քվեն»,- կոալիցիա կազմելու հեռանկարների մասին խոսելով՝ ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նաեւ հավելում է, որ հարգանքով կվերաբերվեն ցանկացած ուժի առաջարկին, իսկ այլ ուժերի ներքին քաղաքական որոշումներին չեն խառնվի։

«Պրոբլեմների լուծումը համագործակցության դաշտում ենք տեսնում»,- շեշտում է Շարմազանովը։