Մկրտության և պսակի արարողությունների համար Տավուշի թեմի առաջնորդի սահմանած գները կաթողիկոսը կասեցրել է. Տեր Վահրամ


17:52 , 16 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Երեկվանից համացանցում հայտնվել է մի տեղեկագիր՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ստորագրությամբ և կնիքով, որը հանրությանը տեղեկացնում է Տավուշի թեմի Իջևանի տարածաշրջանում Սբ մկրտության և Սբ պսակի արարողությունների համար 2014թ-ի հունվարի 1-ից սահմանված սակագները. մկրտություն՝ 20 հազար դրամ, պսակ՝ 40 հազար դրամ:

Ըստ նույն տեղեկագրի կարիքավոր ընտանիքները կարող են գրավոր դիմել Տավուշի թեմի առաջնորդին՝ անվճար ծիսական արարողության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ