Առաջարկ ՀՀ նախագահին ու վարչապետին


15:52 , 16 ապրիլ, 2014

ՀՀ նախագահին ու վարչապետին օգնության կարգով առաջարկում եմ կրճատել նախարարությունների թիվը՝ միավորելով բնապահպանությունը՝ էներգետիկայի ու բնական պաշարների հետ, մշակույթն ու սփյուռքը՝ սպորտի ու երիտասարդական հարցերի հետ, առողջապահությունը՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի հետ (լրացուցիչ լծակներ տալով վերջերս միավորված տեսչությանը), տրանսպորտն ու կապը՝ քաղաքաշինության հետ, գյուղատնտեսությունը՝ տարածքային կառավարման հետ: Այս միավորումներից կառավարության գործը հաստատ չի տուժի, բայց պետբյուջեի մասշտաբով ահռելի միջոցներ կտնտեսվեն: Փոփոխությունների համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունը, կարծում եմ՝ խնդիր չի լինի ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության համար: