Թուրքիայի ՌՕՈՒ 4 ինքնաթիռ ներխուժել է Հունաստանի օդային տարածք


14:08 , 16 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Թուրքական 4 ռազմական ինքնաթիռ երեկ երեկոյան ներխուժել է Հունաստանի օդային տարածք, ի պատասխան օդ են բարձրացվել հունական կործանիչները, և սկսվել է «օդային մարտ», հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ վերջին անգամ նման լուրջ միջադեպ է տեղի ունեցել 2012թ. հունվարին։

Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիսային շրջանում։ Գրանցվել է Հունաստանի օդային տարածքի խախտման 3 դեպք։ Բացի այդ, Հունաստանի օդային տարածքը խախտել է նաև թուրքական ավիացիայի ուղղաթիռը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ