Դոնբասի Ազգային ոստիկանությունը հայտարարել է Սլյավյանսկում գրոհ սկսելու մասին


18:52 , 15 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողները ներխուժում են Սլյավյանսկ և պատրաստվում են գրոհել: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ այս մասին РИА Новости գործակալությանը երեքշաբթի հայտնել է Դոնբասի Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Սերգեյ Ցիպլակովը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները Սլյավյանսկ քաղաքի մուտքի մոտ անցակետերի նման կառույցներ են տեղադրել: Նմանօրինակ կառույցներ տեղակայվել են քաղաք տանող երեք փողոցում՝ Խարկովի, Դոնեցկ-Կրամատորսկի և Արտեմովսկի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ