Այսօր հանդիպում եմ ունեցել Շանթ Հարությունյանի և այլ քաղբանտարկյալների հետ


17:36 , 15 ապրիլ, 2014

Այսօր այցելեցի «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:

Հանդիպեցի նաեւ ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ:

Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը:

Թերեւս, հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը: