Սեյրան Օհանյանը վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում


15:30 , 15 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։