ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում` տուգանք 100 հազար դրամ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո


11:40 , 15 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի`

• ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5,000 ՀՀդրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100,000 ՀՀ դրամի չափով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ