Շուտով կազատվեք Like խնդրող օգտատերերից


11:26 , 15 ապրիլ, 2014

Facebook սոցիալական ցանցը կպատժի նրանց, որոնք կխնդրել «լայքել» իրենց հրապարակումները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Facebook-ի նորությունների պորտալում:
Սա, առաջին հերթին, արվել է նրա համար, որ լրահոսը մաքրի ավելորդ հաղորդագրություններից: Ինչպես հայտնի է, սոցիալական ցանցում լրահոսը ձեւավորվում է հրապարակումների պոպուլյարության սկզբունքով: Առավել պոպուլյար լուրերը առաջ են մղվում: Քանի որ դա պայմանավորված է «լայքերի» քանակով, նման հաղորդագրությունները խախտում են վիճակագրությունը: