ԱՄՆ-ն Ուկրաինային 11.4 մլն դոլար է տրամադրել արտահերթ ընտրությունների անցկացման համար


09:48 , 15 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն Ուկրաինային 11.4 մլն դոլարի օգնություն է տրամադրել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման նպատակով, որոնք նախատեսված են մայիսի 25-ին։

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին։ Նա տեղեկացրել է, որ միջոցները տրամադրվել են ԱՄՆ միջազգային զարգացման վարչության և արտաքին հարաբերությունների գերատեսչության կողմից։

Վաշինգտոնում հույս ունեն, որ դա կնպաստի Ուկրաինայում նախագահական ազատ, արդար և խաղաղ ընտրությունների անցկացմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ