Tert.am-ը գրում է.
Մեկնաբանությունը, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել Սահմանադրության խախտմամբ, քանի որ դեռևս պատգամավորի կարգավիճակով նշանակվել է վարչապետ՝ առանց հրաժարականի դիմումի ու մնացած ընթացակարգերով լիազորությունները դադարեցնելու, վկայում է, որ նման բան ասողը զուրկ է տարրական իրավական գիտելիքներից:
Այս մասին Tert.am –ին հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով.«Որևէ պաշտոնի նշանակվելու դեպքում օրենքի ուժով դադարում են պատգամավորական լիազորությունները: Այսինքն՝ երբ օրենքի ուժով է դադարում, հրաժարականի դիմում տալու որևէ անհրաժեշտությու ն չկա, օրենքի ուժով դադարում է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ