Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քննարկել է Էրդողանի կուսակցի հետ


16:58 , 14 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն այցելել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակ և հանդիպում է ունեցել կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, ի թիվս այլ հարցերի, ԱՄՆ դեսպանն ու թուրք կուսակցական գործիչը քննարկել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ