Վիեննայում կկայանա Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ


15:18 , 14 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ մշտական խորհրդի շտապ նիստն Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ կկայանա երկուշաբթի Վիեննայում։ Այս մասին Twitter-ում գրել է կազմակերպությունում Շվեյցարիայի հատուկ ներկայացուցչությունը, գրում է interfax.ru-ն:

«Շվեյցարական ներկայացուցչությունը մշտական խորհրդի հատուկ նիստ է հրավիրում այսօր ժամը 16:00-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ