Երթևեկության կանոնների խախտումներն ու տուգանքներն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ


18:30 , 11 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ