Շերը երկրպագուներին ցնցել է էպատաժային հագուստով


18:18 , 11 ապրիլ, 2014

Շերը երկրպագուներին ցնցել է էպատաժային հագուստով: Ապրիլի 9-ին 67-ամյա երգչուհին իր «Dressed To Kill tour» շրջագայության շրջանում Բոստոնում կայացած համերգի ժամանակ կիսամերկ է բեմ բարձրացել:

Ըստ Daily Mail-ի՝ երկրպագուներին զարմացրել է հատկապես քարերով զարդարված թիկնոցով լողազգեստը: Իսկ կրծքերին աստղը սրտի տեսքով աքսեսուարներ է փակցրել: Բեմական հագուստը մերկացրել է երգչուհու ոչ այնքան երիտասարդ մարմինը, բայց, ինչպես պարզվել է, նա հրաշալի կազմվածք ունի: