Ինչքան ուզում ես ծիրան, խաչքար ու լավաշ քարոզիր, միևնույն է ավելի շատ Քիմ Քարդաշյանով գիտեն հայ ազգի գոյության մասին


10:03 , 17 հուլիս, 2012

Քիմ Քարդաշյանի թեմայի ակտուալացման հետ կապված մի բան պատմեմ: Մի անգամ Հորդանանում ծանոթացանք Իրաքում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի հետ: Ի սկզբանե հարցրեց թե ազգությամբ ով ենք, ասինք հայ ենք: Մի քանի րոպե ուղեղում փորձում էր հասկանալ, թե դա ովքեր են, մեկ էլ դեմքը բացվեց. «-Հա, հիշեցի, Քիմ Քարդաշյանն էլ ա չէ հայ՞»: Այդ պահին հասկանում ես, որ ինչքան ուզում ես քարոզիր ծիրան, խաչքար ու լավաշ, աշխարհում ավելի շատ մարդ Քիմ Քարդաշյանով կիմանա հայ ազգի գոյության մասին...))