Պոլսո հայոց պատրիարքարանը դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին՝ անհետ կորած քեսաբահայերին գտնելու խնդրանքով


17:34 , 11 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա մարտի 21-ին տեղի ունեցած հարձակումից հետո 9 հայ անհետ կորած է համարվում, գրում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

Պոլսո հայոց պատրիարքարանը նրանց գտնելու խնդրանքով դիմել է Թուրքիայի արտգործնախարարությանը։

Մեծամասամբ հայերից բաղկացած Քեսաբի վրա հարձակումից հետո Լաթաքիա մեկնած հայերը տեղեկացրել էին, որ 42 բնակիչ մնացել է ավանում։ Այդ 42-ից 21-ը հիմա Թուրքիայի հայաբնակ Վաքըֆլը գյուղում են հյուրընկալվել։ Սակայն 9 հոգու մասին տեղեկություն չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ