ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնել Ուկրաինայում լարվածության սրումը


22:52 , 10 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեղադրանք է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է INTERFAX-ը:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ  ցուցաբերած ակնհայտ ագրեսիան և կոչ ենք անում Ռուսաստանին՝ վերադառնալ իր միջազգային պարտավորություններին, որոնք շարունակում է խախտել», - հայտարարել է գլխավոր քարտուղարը՝ Պրահայում Չեխիայի նախագահի և վարչապետի հետ ուկրաիանական ճգնաժամը քննարկելուց հետո ձայնագրված տեսաուղերձում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ