Գերմանիայի ԱԳ նախարարը չի բացառել ՆԱՏՕ-ի և Վրաստանի առավել սերտ համագործակցությունը


21:06 , 10 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցությունը կարող է նոր, առավել սերտ մակարդակի բերվել: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին վերջինս հայտնել է Բեռլինում:

«Կարող եմ պատկերացնել մի իրավիճակ, որ միջոցառումների ամբողջական շարք կընդունվի, որը կամրապնդի համագործակցությունը Վրաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև», - նշել է Գերմանիայի դիվանագիտության ղեկավարը Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ