Ուկրաինայի տնտեսությունն արագ տեմպերով քայքայվում է. Վլադիմիր Պուտինը նամակ է հղել եվրոպացի առաջնորդներին


20:40 , 10 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է հղել ռուսական գազ գնող եվրոպական երկրների ղեկավարներին, որում հաղորդել է «գազի՝ Եվրոպա տեղափոխման համար հնարավոր հետևանքների մասին»՝ կապված Կիևի պարտքի հետ: Ստորև ներկայացնում ենք ՌԴ նախագահի նամակը՝ կրճատումներով: Ուղերձի ամբողջական տեքստը կարող եք ընթերցել ИТАР-ТАСС-ում:

«Ուկրաինայի տնտեսությունը վերջին ամիսներին արագ տեմպերով քայքայվում է: Խորանում է արդյունաբերության և շինարարաության անկումը: Աճում է բյուջետային դեֆիցիտը: Կտրուկ վատթարանում է արժութային համակարգի վիճակը, ինչին գումարվում է երկրի կապիտալի արտահոսքը: Ուկրաինայի տնտեսությունը մոտենում է դեֆոլտի, արդյունաբերության կանգնեցմանը և գործազրկության կտրուկ աճին:

Ռուսաստանն ու ԵՄ երկրները Ուկրաինայի առավել խոշոր առևտրային գործընկերներն են, ինչից ելնելով՝ հունվարի վերջին տեղի ունեցած ՌԴ-ԵՄ գագաթնաժողովին մեր եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվել ենք ուկրաինական տնտեսության զարգացման հարցերով խորհրդակցությունների անցկացման շուրջ՝ նկատի ունենալով Ուկրաինայի և մեր երկրների շահերի պահպանումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ