Պատճառը, որ Սահմանադրական դատարանի որոշումը իշխող կուսակցությունը վեց ամսով հետաձգել է, բյուջեում գումար չունենալն է


00:35 , 10 ապրիլ, 2014

Այն, որ բյուջեում մնացել է մեկ ու կես ամսվա գումար, ասել է Հովիկ Աբրահամյանը, եթե հավատանք մամուլին:
Եթե չեմ սխալվում, ապա պարտադիր կուտակայինի ամսական գումարը մոտավորապես երկու միլիոն դոլար է, այդքան է մոտավորապես նաև հանրապետությում վճարվող թոշակների գումարը:
Պատճառը, որ Սահմանադրական դատարանի որոշումը իշխող կուսակցությունը վեց ամսով հետաձգել է, բյուջեում գումար չունենալն է և սոցիալական զանգվածային բողոքներից խուսափելը:
Այս դեպքում ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, ով նոր կառավարությունում կարող է տեղ էլ չունենալ, ինչ որ բան ասել, պահանջել ու սպասել` ժամանակի և էներգիայի զուր կորուստ է: Նույն հաջողությամբ կարելի էր նախարարության դռնապանին էլ ներկայացնել:
Մեր երկրում ցանկացած խնդրի հասցեատերը, ով կարող է լուծում տալ, նստում է Բաղրամյան 26-ում և փակվելուց էլ պետք է փակել Բաղրամյանը: