Tert.am-ը գրում է.
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե օրերս նկատվող դրամի արժեզրկումը շատ բնական է:
«Մակրոտնտեսական ցուցանիշները նայենք. արտահանման ծավալների կրճատում, տրանսֆերտների փոքրացում, այս ամենի հետ մեկտեղ տնտեսական՝ նախատեսվածից ցածր աճ: Այս ամենը հանգեցնելու է նրան, որ մեզ մոտ արտարժութային մուտքերի պակաս է զգացվելու: Ես ավելի վաղ էլ էի ասում այս մասին: Իրանից եկող տուրիստների հոսքը կանցնի, և այսպես էլ պետք է լիներ: Վալյուտային հոսքերը պակասել են, և մեզ մոտ դրամի արժեզրկում է սկսվել: Դա կշարունակվի»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ