Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Սիրիայում պատերազմը և հիշել է սպանված հոլանդացի քահանային


17:11 , 9 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում դիմել է հավատացյալներին և կոչ արել Սիրիայում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է newsru.com-ը։

«Թո՛ղ զենքը լռի։ Ո՛չ պատերազմին, ո՛չ կործանումներին»,- ասել է պոնտիֆիկոսը։ Նա նշել է, որ սգում է հոլանդացի քահանա Ֆրանցիսկ վան դեր Լուգտեի մահը, ում այս շաբաթ Սիրիայում սպանել էին անհայտ անձինք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ