Ֆրանսիան տոնում է Մեծ Հեղափոխության օրը


23:03 , 14 հուլիս, 2012

1789 թվականի այս օրը տեղի ունեցավ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ ավելի հայտնի  որպես Բաստիլի գրավման օր: Այն ավանդույթի համաձայն սկսվում է Ելիսեյան պալատի առջեւ անցկացվող զինվորական շքերթով: Բաստիլը բանտ–ամրոց է Փարիզում, 14–18–րդ դ., հիմնականում քաղաքական բանտարկյալների համար։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցը1789թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները:Ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15–րդ դ. այն դարձել էր պետական բանտ։ Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։