Արգենտինային հարվածել է վերջին 40 տարիների ամենաուժեղ փոթորիկը


23:19 , 7 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Վերջին 40 տարիների ընթացքում ամենաուժեղ փոթորիկը հարվածել է Արգենտինայի արևմտյան Նեուկենին և Ռիո Նեգրոյին: Այդ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով TN-ին:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ մինչ փոթորիկն իշխանությունները դադարեցրել են դասերը դպրոցներում: Հանգստյան օրեր են հայտարարվել պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններում, ժամանակավորապես փակվել են խանութներն ու սուպերմարկետները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ