Անուններ են հնչում, թե ով կդառնա հաջորդ վարչապետը. նրանք բոլորը նույն ձեռագրի մարդիկ են


22:36 , 7 ապրիլ, 2014

Քանի՜ տեղ կարդացի նույն լուրը․
Շտապ․․․ Հայտնի է նոր վարչապետի անունը։ Ու անուններ, անուններ։
Իսկ թե ինչո՞ւ ազատվեց Տ․ Սարգսյանը, ի՞նչ պահանջներ են դրվելու նոր վարչապետի առջև, և ինչ փոփոխություններ կլինեն երկրի կյանքում նոր վարչապետի նշանակելուց հետո, ոչ մի մեկնաբանություն։
Իսկ թվարկված անունների գործելակերպի միջև մեծ չէ տարբերությունը, անհատականություններ չկան, նույն ձեռագրի մարդիկ են․․․․