Պետք է պատրաստ լինելու ո´չ թե ռուբլու՝ որպես միասնական դրամի, այլ՝ եվրազի, տրանզիտալի կամ նանո ռուբլու. տնտեսագետներ


22:20 , 7 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսական ռուբլուն կամ Մաքսային միության, Եվրասիական միության միասնական դրամին ( ցայսօր հնչել են տարադրամի անվանումների տարբեր առաջարկներ՝ եվրազ, տրանզիտալ, նանո ռուբլի և այլն ) մեր երկրի՝ որպես Մաքսային միության 4-րդ անդամի, անցման մասին խոսելը ժամանակավրեպ է, բայց՝ անխուսափելի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեցին տնտեսագետներ Վահագն Խաչատրյանը, Վարդան Բոստանջյանը, Թաթուլ Մանասերյանը:

«Մենք դեռևս Եվրասիական տնտեսական միության ձևավորման փուլում ենք, և միությունը կարող է որոշակի պահի ենթադրել անցում միասնական արժեքի, ինչպես օրինակ՝ եվրոն Եվրամիության 28 երկրների համար: Նույն կերպ եթե կայանա Եվրազեսը, ինչ-որ փուլում կդրվի այդ հարցը, բայց այս թեմայով անիմաստ է խոսել»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ համաձայն «Արգումենետի ի ֆակտի»-ի՝ «Գազպրոմի պաշտոնական ներկայացուցիչ Կուպրիանովը հայտարարել է, որ դիտարկում են արտերկրի հաճախորդների հետ հաշվարկային դոլարից ռուբլու անցում կատարելու տարբերակը՝ հստակեցնելով, որ խոսքը ամերիկյան փոխարժեքից ամբողջությամբ հրաժարվելու մասին չէ:

 Իսկ «Գազպրոմ նեֆտ»-ն էլ, համաձայն ընկերության գործադիր տնօրենի, քննարկում է արտահանման գործարքներում դոլարից եվրոյի անցնելու տարբերակը, որին, ըստ Դյուկովի, գնորդների 95 տոկոսը համաձայն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ