Tert.am-ը գրում է.
Սահմանամերձ համայնքների խնդիրներն այնքան շատ են, որ ամբողջ Հայաստանը դրանց մասին գիտի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Պառավաքար համայնքի բնակիչ Հովսեփ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենց ընդամենը՝ մեկ պահանջի բավարարման դեպքում սահմանամերձ բոլոր համայնքներում շատ խնդիրներ կարող են լուծվել:
«Թող սահմանամերձ գոտում հարկե´րը հանեն, հարկե´րը: Մենք սյս տարածքների պաշտպաններն ու պահապաններն ենք, այդքանը որ Նախագահը անի, մենք շատ բան կանենք մեր ուժերով: Մենք տանջվում ենք դաշտերում, հետո ստացված գումարը տալիս պետությանը, բա ո՞նց ապրենք, առանց այդ էլ՝ կյանքը էստեղ շատ դժվար ա»,-ասաց նա:
Հովսեփ Հովհաննիսյանը նշեց, որ տեղացիների մեծ մասը խաղագործ են և աշխատում են հիմնականում՝ սահմանին շատ մոտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ