Պուտինը խոստացել է ռազմական նոր գործողություններ չիրականացնել Ուկրաինայում. Պան Գի Մուն


17:26 , 7 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ Ուկրաինայում չեն լինի. գրում է InoPressa կայքը՝ իտալական La Repubblica պարբերականի հղումով:

«Պուտինը հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ չեն լինելու, և հույս ունեմ, որ նա կպահի խոստումը: Ես Ուկրաինա ՄԱԿ-ի առաքելություն եմ ուղարկել, որպեսզի հետևի մարդու իրավունքներին: Նրանք աշխատում են ԵԱՀԿ-ի դիտորդների հետ: Ես այդ մասին պայմանավորվել եմ Պուտինի հետ, սակայն մենք չկարողացանք այդ առաքելությունը տարածել նաև Ղրիմում»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ