Մենք թույլ չենք տա ապակայունացնել Ուկրաինայի արևելքում իրավիճակը. Յացենյուկ


13:22 , 7 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վստահեցնում է, որ երկրի արևելքում իրականացվում է իրավիճակի ապակայունացման պլան, գրում է Интерфакс-ը։

«Ես կցանկանայի դիմել, առաջին հերթին, Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին։ Բոլորին պարզ է, որ իրականացվում է հակաուկրաինական, հակադոնեցկային, հակալուգանսկային և հակախարկովյան պլանների իրագործում, իրավիճակի ապակայունացման պլան, արտասահմանյան զորքերի սահմանը հատելու և երկրի տարածքը գրավելու պլան, ինչը մենք թույլ չենք տա»,- ասել է Յացենյուկը կառավարության նիստի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ