Մեր ազգի գեղեցկուհիները արժանի են լավագույնին


12:58 , 7 ապրիլ, 2014

 Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց և քույրերին ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մեծ է Ձեր ներդրումը մեր սերունդների կրթման և զարգացման գործում: Անգնահատելի է կնոջ դերը հայկական օջախի ուրույն տեսակի ձևավորման գործում:
Մենք ևս մեկ անգամ արժևորում ենք Ձեր դերն ու կարևորությունը մեր կյանքում և ցանկանում՝ առողջություն, հարատև երջանկություն և թող ի կատար ածվեն Ձեր բոլոր նվիրական երազանքները:
Մեր ազգի գեղեցկուհիները արժանի են լավագույնին: