Լենինգրադյան փողոցում միկրոավտոբուսի կտրուկ արգելակումից 66-ամյա կինը կողերի կոտրվածք է ստացել


11:44 , 7 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Հիվանդանոցից Ճանապարհային Ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ «կողերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 66-ամյա մի կին:

Պարզվել է, որ կինը վնասվածքը ստացել է Երևանի Լենինգրադյան փողոցում անհայտ մակնիշի երթուղային միկրոավտոբուսի սրահում` վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: