Տիգրան Սարգսյանի ինքնասիրությունը խոցվեց, չհասկացան նրա բարի մտադրությունները. Ահարոն Ադիբեկյան


12:20 , 5 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց պաշտոնից, քանի որ նրա ինքնասիրությունը խոցվեց, և որպես բարոյական մարդ, նա պետք է դիմեր այդ քայլին։

«Լինելով վարչապետ` նա ուներ ռազմավարական նպատակներ, նա բավականին լավ էր պատկերացնում, թե ինչ էր պետք Հայաստանի զարգացման համար։ Նա հիասթափվեց մեզնից, որ մենք չաջակցեցինք նրա ծրագրերին»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։

Ինչ վերբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրմանը՝ Ադիբեկյանը նշեց, որ կուտակայինին անցել են 56 երկրներ, և Տիգրան Սարգսյանի ամենամեծ հիասթափությունն այն էր, որ նրան չհասկացան, չհասկացան նրա բարի մտադրությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ