Քեսաբում զինյալները մտել են տարեց հայ կնոջ տուն և հարցեր տվել նրան (տեսանյութ)


18:24 , 4 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

KhabarArmani արաբալեզու հայկական կայքը տարածել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ զինյալներ զրուցում տարեց հայ կնոջ հետ, որը չի կարողացել հեռանալ Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանից։

 Տեսանյութում զինյալները մի քանի անգամ հարցնում են հայ կնոջը, թե արդյոք ուտելիք և ջուր ունի՞։

Նրանք հարցեր են տալիս կնոջը, որն, ըստ էության, լավ չի տիրապետում արաբերենին և դժվարանում է պատասխաններ տալ։

 Զինյալները հարցնում են կնոջ զավակների մասին։ Նա պատասխանում է, թե տղան հիվանդ է ու չի աշխատում, և այժմ գտնվում է Լաթաքիայում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ